00:00:00

Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes C 180-ը, Mercedes C 220-ը և Nissan Altima-ն

17:10, 09 հունվար 2022 Պատահարներ

Երեկ, հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Մելքումով - Ֆուչիկ փողոցների խաչմերուկում բախվել են 21-ամյա Րաֆի Գրիգորյանի վարած Mercedes C 180 մակնիշի, 46-ամյա Ամասիա Սահակյանի վարած Nissan Altima մակնիշի և 25-ամյա Ռուստամ Կարապետյանի վարած Mercedes C 220 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Ռոման Չիլինգարնյանն ու Մհեր Սեթումյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր