00:00:00

Արարատի մարզում 22-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը. վերջինս տեղում մահացել է

02:00, 09 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր