00:00:00

Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 5 վիրավոր

01:23, 09 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ազատավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն և Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել 1941-1945 թվականի պատերազմի հերոսների հիշատակին կառուցված ցայտաղբյուրի էլեկտրասյունը և տուֆե պատվանդանի մի հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր