00:00:00

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել․ ՊՆ

19:15, 08 հունվար 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր