00:00:00

Նուբարաշենի հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit-ում հայտնաբերվել է տղամարդու դի

22:13, 08 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից  ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ  հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին:  Ըստ նախնական տեղկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր