00:00:00

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին

17:49, 08 հունվար 2022

Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայում Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքի մասին՝ պահանջելով զորքերը դուրս բերել Ղազախստանի տարածքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։ «Երեկ հայտնի է դարձել, որ պայթյունի սպառնալիքով նամակ է ուղարկվել Հայաստանի եւ Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին։ Անհայտ անձինք պահանջել են, որ երկրների զորքերը դուրս բերվեն Ղազախստանի տարածքից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, շենքերը հետազոտվել են, որեւէ պայթուցիկ սարք կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր