Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի դիրքերի  ուղղությամբ այսօր` հունվարի 8-ին, ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել, որից հետո փոխրհրաձգություն է սկսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը

«Կրակոցների տեւել են մոտ 45 րոպե, սկսվել են  2:15 րոպե, մինչեւ 15:00-ն արդեն դադարեցվել են: Կրակոցների ձայները գյուղում լսվել են, ես էլ եմ լսել։ Տղաների հետ խոսել եմ, հակահարված են տվել, լռեցրել թշնամու կրակը։ Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով լռեցրել են, հիմա ամեն ինչ հանգիստ է»,- ասաց նա։