00:00:00

Գազ, ջուր, էլեկտրաէներգիա․ որքան կվճարեն սպառողները նոր բարձրացված գներով

19:39, 08 հունվար 2022

2022-ի մեկնարկը Հայաստանում տրվեց աննախադեպ թանկացումներով։ Տարբեր ապրանքատեսակների գների շեշտակի բարձրացումը հայ սպառողն արդեն նկատել էր 2019 թվականին, որն առավել զգալի արտահայտվեց նախորդ` 2021 թվականին։ Ու մինչ հայրենի իշխանությունը սեփական ընտրազանգվածին ամենօրյա ռեժիմով սուտ է կերակրում, թե Հայաստանում ապագա կա, տարբեր ապրանքատեսակների ու ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Այսպես՝ հունվարի 1-ից Հայաստանում խմելու ջուրը թանկացել է։  Տարեսզկբից  մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները կվճարեն 20 դրամով ավելի՝ 200 դրամ։ Արդեն հաջորդ ամիս՝ փետրվարի մեկից Հայաստանում կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի գինը։  Փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմամբ, ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Թանկացումների շղթան այսքանով չի ավարտվում։ Առաջիկայում քննարկվելու է գազի գնի բարձրացումը։ Շարունակական գնաճի պայմաններում այս տարի սակայն  նվազագույն 68 հազար դրամ կազմող աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Հունվարից կավելանան նվազագույն կենսաթոշակը՝ 2100 դրամով, և նպաստը՝ դառնալով 28 600 դրամ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբերի համար ևս նախատեսված է թոշակի որոշակի բարձրացում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր