00:00:00

Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար. Ժաննա Անդրեասյան

19:19, 08 հունվար 2022

Երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։ 1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր