00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195, մահվան՝ 3 նոր դեպք

15:24, 08 հունվար 2022

Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 713-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 7999 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունվարի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1512 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9511-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 165 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 753, փաստացի բուժվողներինը՝ 3449 (մեկ օրում ավելացել է 27-ով): Մեկ օրում արվել է 4985 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 599 841 թեստ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր