00:00:00

Արագածոտնում ВАЗ 21099-ը բախվել է արգելապատնեշին և հայտնվել կամրջի տակ. ամուսիններ են մահացել

15:11, 08 հունվար 2022 Պատահարներ

Հունվարի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր, մի քանի պտույտ քարերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ՝ երկաթգծի հարևանությամբ, գրում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է: Դեպքի փաստով Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպսրտային պատահար,  որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի  հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով  պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ աղբյուրի՝ մահացածները ամուսիններ էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր