00:00:00

«Հայաստանը» չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ

10:27, 08 հունվար 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեզամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։ Հստակ եւ պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որեւէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։ Կարծում եմ՝ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է եւ հստակ։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետեւանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,-գրում է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր