Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ մասին հայտնում է հայտնում է «belta.by»-ը՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայության:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 3 երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը՝ ընդգծելով ահաբեկչական խմբավորումների մուտքը երկիր կանխելու կարևորությունը։

«Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության թեմայի վերաբերյալ ղեկավարներն իրենց զրույցների ընթացքում ընդգծել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է կանխել դրսից ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը Ղազախստան»,- ասվում է նախագահի մամուլի ծառայությունան հաղորդագրությունում։