00:00:00

Պետք է սկսենք ավելացնել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները. Արամ Սարգսյան

16:14, 07 հունվար 2022

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «ՌԴ-ն շարունակում է միութենական պետություն ձևավորելու գործելաոճը, մենք առավելագույնը պետք է անենք ալիքի տակ չընկնելու համար։ ՌԴ այսօրվա քաղաքականության ու իշխանության հետ ո՛չ արդարություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն, ո՛չ ապագա չկա: Քայլ առ քայլ տնտեսական, քաղաքական, սպառազինության գնման և անվտանգային վեկտորը փոխել է պետք՝ ՀԱՊԿ-ը կապ չունի պաշտպանության և անվտանգության հետ, սոսկ քաղաքական ժանդարմի գործառույթ է իրականացնում և վարկաբեկում անդամ պետությունների վարկանիշը։ Բնականաբար, հաշվի առնելով մեր իրավիճակը և ՌԴ գործելաոճը, ուղղվածության փոփոխությունը պետք է սկսել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումները ավելացնելով և տնտեսական ծրագրերում նրանց ներգրավվածությունը կտրուկ մեծացնելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր