00:00:00

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ. Շարմազանով

21:12, 06 հունվար 2022

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։ ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։ Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես,ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։ Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին,իսկ ինքը՝ հանցագործ։ Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք «հպարտ հեղափոխականներ»»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր