00:00:00

Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման»

18:39, 06 հունվար 2022

«Մարտի 1-ի» թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան՝ «երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։ «Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։ Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»,- գրել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր