Հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ավտոմեքենաներ են այրվում, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հրշեջները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում կրակի բռնկված, կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: