00:00:00

ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր

00:58, 06 հունվար 2022

Հունվարի 4-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:
Երևանի 14, Վայոց Ձորի 9 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր