00:00:00

Փաշինյանը մարզպետի քավորին փոխմարզպետի պաշտոնին է նշանակել

21:22, 05 հունվար 2022

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Մանուկյանը եւ Ալբերտ Այվազյանը նշանակվել են Շիրակի մարզպետի տեղակալ։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Մանուկյանին եւ Այվազյանին փոխմարզպետ նշանակելու միջնորդությունը ներկայացրել է Նազելի Բաղդասարյանը։ Նա է շահագրգռված եղել, որ Մանուկյանը նշանակվի այդ պաշտոնում, քանի որ վերջինս Բաղդասարյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Մեր տեղեկություններով Շիրակի նորանշանակ փոխմարզպետը մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները կարկառուն ՀՀԿ-ական է եղել, աշխատել է Գյումրու մաքսատանը, սակայն Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Նազելի Բաղդասարյանի հարսը պաշտոն էր ստացել Գյումրու քաղաքապետարանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր