00:00:00

«Պոլիէթիլենային տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից». հունվարի 1-ից արգելվել է նման տոպրակների կիրառությունը

16:35, 05 հունվար 2022

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մեկանգամյա տոպրակների վաճառքի արգելքը։ Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: «Օրենքը ընդունվել է դեռևս 2020թ-ի գարնանը, սակայն այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին։ Գիտենք, որ պլաստիկից պատրաստված իրերը մեծ վնաս են հասցնում շրջական միջավայրին և կարծում ենք, որ շատ կարևոր սահմանափակում է։ ՏԻՄ-երը ևս պետք է ակտիվ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրառումը»,-ասաց նա: Սիմիդյանը պարզաբանեց, որ խոսքը որոշակի տեսակների` մինչև 50 միկրոն աստիճանի տոպրակների մասին է, բացառություն են կազմում երկրորդային հումքից պատրաստված, փաթեթավորման համար նախատեսված տոպրակները։ Անդրադառնալով կարգավորմանը, Փաշինյանը նշեց, որ այդ տոպրակները պետք է դուրս շպրտել մեր կյանքից. «Դրանք մարդիկ օգատգործում են առավելագույնը մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնասներ է հասցնում»: Փաշինյանը շեշտեց, որ այս օրենքի վերահսկողությունը դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր