00:00:00

Մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով․ Նիկոլ Փաշինյան

15:50, 05 հունվար 2022

«Մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ ուզում եմ նկատենք, որ մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք այս որոշումը, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է։ Ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև աշխատող քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ։ Սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օրեր։ Եվ ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մենք մտադիր չենք որևէ փոփոխություններ անենք։ Մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր