Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ևս 6 զինծառայող շարունակում էմնալ Բաքվի բանտում։ Դեկտեմբերի 29-ին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հայրենիքվերադարձան ևս հինգը, չնայած հարազատները հույս ունեին, որ  բոլոր 11 գերեվարվածները տուն կվերադառնան։

Զինծառայողների հարզատներին հույս էին տալիս, որ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիևհանդիպումից հետո բոլոր գերիները տուն կվերադառնան, սակայն շիրակցի Լիլիթն իր ամուսնուն չի տեսել  դեկտեմբերի 29-ին վերադարձածների ցուցակում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Շիրակի մարզից գերեվարված պայմանագրային զինծառայողի կինը՝Լիլիթը, պատմել է, որ մինչ օրս էլ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստանալ չի հաջողվում, չնայած տարբերաղբյուրներից տեղեկացել են, որ հունվարի վեցին հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։

«Տարվող աշխատանքներից տեղեկություն չունեմ։ Փորձել եմ կապվել ՊՆ, ոչ մի բան չեն ասում։ Մենքհույսով սպասում էինք, որ տղաները բոլորը կգան, բայց ինչո՞ւ հինգ հոգու բերեցին, ինչո՞ւ ամուսինսչեկավ, չեմ կարող ասել: Հետո ասում էին ամսի մեկին՝ չեղավ, հիմա էլ խոսակցություն է գնում, որ ամսիվեցին, իբր, տղաները գալու են», — ասել է մեր զրուցակիցը ։

Նրա խոսքերով` հարազատները նախապես չեն տեղեկանում, թե ովքեր են Բաքվից տուն վերադառնում, մինչև հայրենիքում չեն լինում։ Գերեվարվածի կինը նշել է, որ հանդիպել է դեկտեմբերի վերջին հայրենիքվերադարձած պայմանագրայիններին, նրանք ևս տեղյակ չեն եղել, որ մի մասը տուն է վերադառնում։

«Նույնիսկ եկածները չեն իմացել, որ գալու են։ Հունգարիայի միջնորդությամբ դուրս են հանել, էդ պահինեն իմացել, որ գալու են։ Ոչ մեկ չգիտի ինչ սկզբունքով են գալիս»,- պատմել է գերու կինը։

Նոյեմբերի 16-ին գերեվարված և Բաքվում գտնվող զինծառայողների ընտանիքները դեռ չեն ստացելաշխատավարձի մի մասը։ Լիլիթը տեղեկացրեց՝ մոտ 280 հազար դրամ պետք է ստանար ամուսինըդեկտեմբեր ամսվա համար, բայց փոխանցել են միայն 130 հազար դրամ։ Պետությունն էլ չի վճարելմիանվագ 300.000-ական դրամները՝ որպես գերեվարվածի ընտանիք։

«Ես զանգեցի, ճշտեցի, իրենց ասելով այդ որոշումը վերաբերում է միայն 44-օրյայի գերիներին, նոյեմբերի16-ի գերիների մասին ոչ մի ցուցում չունեն»,- ասաց Լիլիթը։