00:00:00

Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար

14:02, 04 հունվար 2022

Հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգային միջավայրը և տարածաշրջանային զարգացումները: Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխան: ԱՄՆ ռազմածովային քոլեջը, որը հիմնադրվել է 1884 թ. որպես ռազմածովային նավատորմի սպաների համար մասնագիտական ուսուցման առաջադեմ դասընթաց, կրթում և զարգացնում է առաջնորդներին իրենց կարիերայի որոշակի փուլերում՝ ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից և գերատեսչություններից, ինչպես նաև միջազգային ռազմածովային ուժերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր