00:00:00

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը` որպես խթանիչ դեղաչափ

17:12, 04 հունվար 2022

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։ Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի,  մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր