00:00:00

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. 4 քաղաքացի մահացել է

20:47, 03 հունվար 2022

Արցախում հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32538 քաղաքացու հետազոտություն, որից 4824-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։ ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններոմ հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր