00:00:00

Մահվան ելքով ավտովթար Կոտայքի մարզում. 44-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

15:06, 03 հունվար 2022 Պատահարներ

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել հունվարի 2-ին Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին: Վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր