00:00:00

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

23:07, 02 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր