00:00:00

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

21:03, 02 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Կցորդիչով բեռնատարների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գեղարքունիքի մարզի և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր