00:00:00

ԱԳ նախարարի կինը ամսական 56 դրամով դասընթաց կվարի․ մինչ այս պահը որևէ մեկը հետաքրքրված չէ Աբաջյանի դասընթացով

14:40, 02 հունվար 2022

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը այս տարվանից նոր աշխատանք կունենա։ Այն, իհարկե կարճաժամկետ է։ Պարզվում է Աբաջյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների հմուտ վարպետ է, այդ իսկ պատճառով որոշել է գիտելիքները կիսել սկսնակների համար։ Նա «Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի կառավարում» խորագրով ծրագրի դասընթացավար է գրանցվել Quick Start նախագծում, որի  նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: «Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում»,- ներկայացված է նախագծի նպատակում։ Բայց քանի որ ԱԳ նախարարի կինը «գերզբաղված» է, նա շաբաթական երկու անգամ է դասը վարելու, տևողությունն էլ 36 ժամ է լինելու։ Գոհար Աբաջյանի դասերը լսելու և ինչպես ներկայացված է նախագծում հմուտ մասնագետ դառնալու արժեքը ամսական 56 հազար դրամ է։ Ու չնայած այն հանգամանքին, որ հիշյալ դասընթացին մասնակցելու հայտարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրվել է մի քանի օր առաջ, և, որպեսզի հասանելի լինի շատերին այն նաև գովազդվում է, սակայն մինչ այս պահը որեւէ  մեկը ցանկություն չի հայտնել մասնակցելու Գոհար Աբաջյանի դասընթացներին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր