00:00:00

Կոտայքում իրար են բախվել «Mitsubishi»-ն եւ կառավարության հաշվեկշռում գրանցված «Toyota»-ն

17:43, 02 հունվար 2022 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։   Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Լիա Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի 118 ԼԼ 50 համարանիշի և Լաուրա Գալստյանի վարած Mitsubishi մակնիշի 51 RN 111 համարանիշի ավտոմեքենաները։   Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։   Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, իսկ Mitsubishi-ի վարորդը հղի է։ Վթարի պատճառն էլ ճանապարհի մերկասառույցն է, ու միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ իրականացնել։   Toyota-ն ՀՀ կառավարության հաշվեկշռում։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր