00:00:00

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայրն ասում էր․ «աչքիս առաջ «Նիվեն» տվեց, տղուս շպրտեց»․ վերջինս հիվանդանոցում մահացել է

02:33, 02 հունվար 2022 Պատահարներ

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Մեծամոր» բժշկական կենտրոն։   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։   Նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի և 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ՝ վարորդը, ով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնին, քանի որ դեպքը տեղի է ունեցել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում։   Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։   Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։   Դեպքի վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր․ «Մեքենայի անվահեծանը վնասվել էր, տղայիս հետ կանգնեցինք ու փոխեցինք։ Մեքենան ես եմ վարել, բայց անվահեծանը փոխելուց հետո ուզեցավ նստի ավտոն, որ շարժվենք, ուժեղ հարվածի ձայն լսեցի։ Ու տեսա, որ տղաս գետնին ընկած էր։ Մոտ 15 րոպե սպասել ենք, որ շտապօգնությունը գա։ Քաղաքացիների օգնությամբ՝ տղայիս տեղափոխեցինք հիվանդանոց»։   Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։   Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ВАЗ 2121-ի վարորդը տեղափոխվեց «Վաղարշապատ» բժշկական կենտրոն՝ սթափության փորձաքննություն անցնելու համար։   Քննիչի հանձանարարականով վրաերթի ենթարկվածի հոր ВАЗ 2106-ը նույնպես տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր