00:00:00

2022 թվականի հունվարի 1-ից ալկոհոլը կտրուկ թանկանալու է

00:02, 02 հունվար 2022 Տնտեսություն

2022 թվականի հունվարի 1-ից կտրուկ բարձրանալու են ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչն էլ ավելի կթանկացանի ալկոհոլային արտադրանքը։ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսները աչքի են ընկել աննախադեպ բարձր՝ 7,1 տոկոս գնաճով։ Գնաճ արձանագրվեց ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում(շաքարավազ, ձեթ, ալյուր և այլն), այլև ալկոհոլի շուկայում։ 2021 թվականի 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,2 տոկոսով։ Այս տարվա 11 ամիսների ընթացքում էթիլային սպիրտը, օղին թանկացել է 13,9 տոկոսով, սպիրտային խմիչքները և լիկյորը՝ 13,9 տոկոսով, գինին՝ 1,3 տոկոսով, խաղողի գինին՝ 0,9 տոկոսով, թնդեցված գինիները՝ 8,3 տոկոսով, գարեջուրը՝ 1,6 տոկոսով և այլն։ Գործող իշխանությունների մշակած և ընդունած հարկային քաղաքականության  արդյունքում շարունակաբար թանկանում են ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը։ Այս քաղաքականության հեղինակները պնդում էին, որ պետական բյուջեն միայն կշահի և ակցիզային հարկից մուտքերը կավելանան։ Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Եթե 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ակցիզային հարկիցպետական բյուջե էր հավաքագրվել 110,6 մլրդ դրամ, ապա այս տարվա 11 ամիսների ընթացքում մուտքերը կազմում են 98,7 մլրդ դրամ, այսինքն՝ ակցիզային հարկից մուտքերը նվազել են 11,9 մլրդ դրամով կամ 10,7 տոկոսով։ Կամ կտրուկ նվազել է ալկոհոլային խմիչքների սպառումը կամ ստվերն է ավելացել։ Այս ամենից ոչ մի հետևություն չանելով՝ հաջորդ տարի դարձյալ նախատեսվում է բարձացնել ակցիզային հարկի դրույքաչափերը։ Մասնավորապես՝ օղու մեկ լիտրի ակցիզային հարկը 2030 դրամից կդառնա 2640  դրամ՝ ավելանալով 610 դրամով կամ շուրջ 30 տոկոսով: Եթե հաշվի առնենք նաև 20 տոկոս ավելացված արժեքի հարկը, ապա 1 լիտր օղին կթանկանա ավելի քան 730 դրամով։ 2021 թվականի հունվար 1-ից կոնյակի համար ակցիզային հարկըկավելանա 36-72 դրամով: Օրինակ՝եթե 2021 թվականին երեք տարեկան 0.5 լիտր կոնյակի ակցիզային հարկըկազմում է 1236 դրամ, ապա հաջորդ տարի այն կավելանա 36 դրամով, հինգ տարեկան կոնյակի դեպքում՝ 42 դրամով, տաս տարեկանը՝ 72 դրամով և այլն: Միաժամանակ, 3 տոկոսով ավելանալուեն խաղողի գինիների, գարեջրի, մրգային օղիների դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերը: Արամ Աճեմյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր