00:00:00

Ապագան այլևս ձեր ձեռքերում չէ .Ճագարի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար 2022 թվականը փորձությունների տարի կլինի

00:53, 02 հունվար 2022

ArmLur.am-ը ներկայացնում էամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցուլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ճագարի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար 2022 թվականը փորձությունների տարի կլինի: Վագրը Ձեր ունեցած շքեղ, բայց միաժամանակ խիստ դժվար կյանքի համար մի քանի փորձություններ է նախապատրաստել Աստղերը հուշում են, որ փորձությունները նախատեսված են ինչպես ներթիմային հարթությունում (նոր «կարգին դուռը շրխկացնողներ» կլինեն), այնպես էլ աշխարհաքաղաքական հարթությունում, քանի որ Ձեր ոչ այնքան կայուն բնավորությունը թույլ չի տալիս մարդկանց Ձեզ հետ առավել երկարատեւ պլաններ գծել. հին հարաբերությունները կարող են քանդվել, իսկ նորերն էլ ամուր չեն լինի: Աշխատե՛ք խնայել Ձեր նյարդերը, քանի որ հնարավոր է՝ նյարդային լարումներ ունենաք: Ընտանեկան կյանքում անդորրը կպահպանվի: Իսկ այ ապագայի մասին խոսելիս հիշե՛ք, որ ապագան այլեւս Ձեր ձեռքերում չէ. Դուք այն հանձնել եք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր