00:00:00

Ավտովթար Երևանում․ Mahindra Scorpio ավտոմեքենան բախվել է ցուցանակին․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները

21:28, 01 հունվար 2022 Պատահարներ

Երեկ, դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Mahindra Scorpio մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցուցանակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր