00:00:00

Մահացել է Գրիշա Հայրապետովը․ Ալիև-Փաշինյան վերելակային հանդիպման վկան

17:04, 01 հունվար 2022 Պատահարներ

Քիչ առաջ տեղեկացնաք, որ մահացել է Նիկոլ Փաշինյանի թիկանզորի նախկին պետ Գրիշա Հայրապետովը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Հայրապետովի մտերիմներից մեկը։ Հիշեցնենք, որ Հայրապետովը միակ մարդն էր, որ ներկա էր Փաշինյան-Ալիև վերելակային հանդիպմանը։ Գրիշա Հայրապետովը աշխատանքից ազատվեց, երբ վերելակային բանակցությունների մասին կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը քաղաքական  մեծ աղմուկ էր բարձրացել։ Գրիշա Հայրապետովը պետական պահպանության այն եզակի ծառայողներից էր, որ աշխատել էր նախկին երեք նախագահների անվտանգություններում, իսկ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Հայրապետովը եզակի պրոֆեսիոնալ և բարոյական զինվորականներից էր։ Ցավակցում ենք Հայրապետովի ընտանիքի անդամներին և մտերիմներին։

politik.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր