00:00:00

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետի սպանված փեսացուի մորը սպանած Երեւանի բնակիչը

15:39, 01 հունվար 2022 Պատահարներ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 31-ին, բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել Երեւանի բնակիչ 50-ամյա Գեւորգ Մ․-ին, որը կասկածվում է Գյումրիում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանության մեջ։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։ Հիշեցնենք, որ  ըստ ոստիկանության՝ Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերվել էր  63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին: Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվել էր կտրած վերքեր: Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացած Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի մայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր