ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ.
«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Այսօր մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր օրերը։ Ցավոք, 2021 թվականի ընթացքում մեզ չհաջողվեց կանգնեցնել պարտության անիվն ու վերականգնել մեր ազգային արժանապատվությունը։ Մենք շարունակեցինք ականատես լինել գործընթացների, որոնցում Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը՝ որպես սուբյեկտ բացակայում են ։ Մենք շարունակեցինք ականատես լինել իրողությունների, երբ Հայաստանի իշխանությունների անմիջական աջակցությամբ ամրապնդվում են թշնամու դիրքերը, ընդ որում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական ճակատներում։
Հատուկ բարեմաղթանքներ եմ հղում նաև մեր քաղբանտարկյալներին ու վստահեցնում, որ ինչ-որ մեկի քամահրանքով անազատության մեջ անցկացրած իրենց յուրաքանչյուր օրվա համար բոլոր պատասխանատուները պատասխան են տալու: