Ավարտին է մոտենում 2021 թվականը, որն անցավ պատերազմից հետո ստեղծված ռազմաքաղաքական բարդ պայմաններում. դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող արտաքին սպառնալիքներին զուգահեռ ներքաղաքական ճգնաժամային կյանքը հագեցած էր բուռն գործընթացներով:
Ամանորի նախաշեմին շնորհավորելով և զորակցություն հայտնելով հանուն Հայրենիքի նահատակված մեր հերոսների, գերիների, անհայտ կորածների հարազատներին, ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված, հաշմանդամ դարձած մեր մարտիկներին, դիմելով ինձ հարազատ Հայկական բանակի՝ առաջին գծում կանգնած զինվորներին ու սպաներին և Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր մեր հաղթանակները կերտած նվիրյալներին, որոնք ծանրագույն պայմաններում համեստ և լուռ իրենց խնդիրն են կատարել ՝ բանակ ու պետություն կառուցելով, պաշտպանելով և այսօր էլ ի զորու են արժանի հակահարված տալ հակառակորդին, շնորհավորանքի խոսքս հղելով ողջ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝