00:00:00

Եղանակը Հայաստանում. Ամանորը կլինի առանց տեղումների

19:45, 31 դեկտեմբեր 2021

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում` ճանապարհներին, մերկասառույցը կպահպանվի: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, վաղը ցերեկը՝  0+2։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -18 -23, ցերեկը՝ -3 -8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -14 -18, ցերեկը՝ -2 -4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -2 +1, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -2 +3, Լոռիում գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ +2+7, Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6 +10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝  -2 -4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -1 +2, Արարատում գիշերը՝ -11 -14, ցերեկը՝ 0+2, Արմավիրում գիշերը՝ -11 -14, ցերեկը՝ 0+2, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ 0 -2, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -1+2, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7 +10, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ +3 +8, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +7 +10։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր