00:00:00

Արսեն Թորոսյանը թռել է Սոչի․ ՔՊ-ականը Ամանորը կդիմավորի արտերկրում

19:09, 31 դեկտեմբեր 2021

Իշխանության ներկայացուցիչներից շատերը Ամանորը կդիմավորեն արտերկրում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմնի տարբեր անդամներ որոշել են 2022 թվականը դիմավորել ոչ թե Հայաստանում, այլ մի քանիսը՝ ծովափնյա քաղաքներում, ոմանք էլ եվրոպական երկրներում։ Մասնավորապես մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ընտանիքով մեկնել է Սոչի, որտեղ էլ կնշի ամանորը։ Ինչպես հայտնի է Սոչիում հանգիստը բավականին թանկարժեք է, հատկապես այս օրերին, հետեւաբար, ինչպես է կարողացել պատգամավորի «աղքատիկ» աշխատավարձով ապրող Թորոսյանը ընտանիքով մեկնել այնտեղ և Նոր տարին նշել։ Հիշեցնենք, որ Ամանորը Հայաստանում չի նշելու նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահականից հայտնել էին, որ Սարգսյանը Նոր տարին կդիմավորի Կատարում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր