00:00:00

«Նոր ավտոբուսներից մեկի վարորդը դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում». Տիգրան Դավուդյան

03:56, 31 դեկտեմբեր 2021

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Երեկ օգտվեցի նոր ավտոբուսներից. վարորդը Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Կոմիտասի շուկա հետախոսով խոսում էր, դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում։ Դեռ երկար տարիներ նման երևույթներ մեզ հետ են լինելու, քանի որ անտարբեր ենք, մասամբ էլ անկարգապահ (հղումները մեկնաբանության բաժնում»: Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել էին, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով: «Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով, և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով: Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100-դրամանոց մետաղադրամներ», - մանրամասնել էր քաղաքապետարանի լրատվականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր