00:00:00

Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ԵԿՄ վարչության տարեվերջյան նիստն է կայացել․ կառույցի կատարած աշխատանքներն են ամփոփվել

02:56, 31 դեկտեմբեր 2021

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անվկացրեց տարեվերջյան ամփոփիչ  նիստ․ ընդլայնված նիստի օրակարգում ամփոփվեց ԵԿՄ 2021 թվականի գործունեությունը, կատարված եւ կատարվելիք աշխատանքները: Այս մասին  տեղեկացնում է ԵԿՄ կայքէջը։ «Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ԵԿՄ ֆինանսական բաժինը՝ հաշվարկներով եւ թվերով մանրամասն ներկայացնելով 2021 թվականին իրականացված ֆինանսական գործունեությունը: «Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահը ներկայացրեց ակումբի 2021թ-ի ձեռքբերումները: Ներկաներին զեկուցեց անցնող տարվա ամեն օրն իրականացված գործունեության, պատանիների գործնական եւ տեսական պարապմունքների, մասնակցած ամենատարբեր, արդիական թեմաներով կազմակերպվող սեմինարների մասին, ընդլայնված զեկույց ներկայացրեց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի առօրյայի մասին: Վարչության անդամ, Կազմ-հրահանգչական հանձնաժողովի նախագահ Վարդան Պետրոսյանը ներկայացրեց ԵԿՄ մարզային հանդիպումների, բաժանմունքներում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին: ԵԿՄ վարչության անդամ, Պարգեւատրումների հանձնաժողովի նախագահ Մանվել Հովսեփյանը ներկայացրեց ԵԿՄ նոր վկայականների, թողարկվող «Եռամիասնություն» շքանշանի մասին: ԵԿՄ Կազմ-հրահանգչական բաժինը զեկուցեց ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական պարգեւների, շնորհված ՊՆ եւ ԵԿՄ պատվոգրերի մասին: Զեկուցվող բոլոր հարցերը, ելույթները քննարկվեցին, համաձայնեցվեցին եւ հաստատվեցին համաձայն օրակարգի»,- հայտնում են կառույցից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր