00:00:00

Հայ և թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է հունվարին. Չավուշօղլու

22:09, 30 դեկտեմբեր 2021

Հայաստան և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հանդիպումը կարող է տեղի ունենալ  հունվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն օրը դեռ հստակեցված չէ», - ասել է նա: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կողմերն իբրև հանդիպման վայր դիտարկում են Մոսկվան: Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա վիզավի թուրքական կողմը նշանակել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըջին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր