00:00:00

2022 թվականին մեր հույսերը պետք է դառնան գործնական քայլեր և արդյունքներ. Արարատի մարզպետ

01:33, 31 դեկտեմբեր 2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՜ հայրենակիցներ, թևակոխում ենք մեր երկրի համար բազում փորձություններով ևս մեկ՝ 2021 թվականի էջը։ Հաջորդ տարի, սակայն, պետք է անցնենք ապագայի հանդեպ մեծ հավատով ու նոր սպասումներով։ Վերջին երկու տարիներն, այո, մեր պետության համար մարտահրավերներով լի տարիներ էին, բայց 2022 թվականին մեր հույսերը պետք է դառնան գործնական քայլեր և արդյունքներ։ Մեր երկրի համար այս առավել կարևորագույն ժամանակահատվածում միասնական ու վճռական լինելու պարտավորություն ունենք։ Մեր հայրենիքը պետք է հզորացնենք համատեղ ուժերով՝ մեր ամենօրյա աշխատանքի, կրթության և հավատի միջոցով։ Հարգելի՛ արարատցիներ, 2021 թվականին մարզում իրականացվել են բնակիչների կյանքը բարելավող մի շարք տեսանելի ծրագրեր, սակայն այսօր էլ դեռևս կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչը նշանակում է՝ շատ աշխատանք ունենք անելու։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թող 2022 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, մեր ժողովրդին։ Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին և նահատակված հերոսների ընտանիքներին, ոգու ամրություն եմ մաղթում Արցախի մեր քույրերին և եղբայրներին։ Աստված պահապան բոլորիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր