00:00:00

«Որոշել եմ շնորհավորել ադրբեջանցիների Նոր տարին». Արթուր Ղազինյան

23:41, 30 դեկտեմբեր 2021

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թող պարադոկսալ չթվա, բայց որոշել եմ շնորհավորել ադրբեջանցիների Նոր տարին: Եկող 2022-ին ադրբեջանական ժողովրդին ի սրտե ցանկանում եմ թավշա, ոչ բռնի, ժողովրդական, սիրո և համերաշխության հեղափոխություն: Ցանկանում եմ, որ Ադրբեջանում հաստատվի ժողովրդի իշխանություն, որ Ալիևի կոռումպացված և թալանչի կլանը հեռանա, ժողովրդից թալանված մինչև վերջին կոպեկը վերադարձնեն ժողովրդին: Ադրբեջանի Հանրապետության հպարտ քաղաքացիներն արժանի են ապրել ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում, իսկ բոլոր կարևոր որոշումները կայացվեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիների մասնակցությամբ: Ադրբեջանի ժողովրդի սրտի ապագա նախագահը պետք է անհապաղ կազմաքանդի պետությունը, բանակը, 44-օրյա պատերզմի մասնակից նախկին բոլոր թալանչի գեներալներին կալանավորի, բոլոր թալանչի նախկինները և նրանց ընկերներն ու բարեկամները հռչակվեն սերմացու գողացող մկներ և Ադրբեջանի հպարտ քաղաքացիների թշնամիներ: Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին, բացի խաղաղության դարաշրջան, չփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ և որպես խաղաղության ու արդարության Գանդի, Հայաստանին հանձնի Արցախն ու Նախիջևանը: Կարճ ասած՝ կեցցե ազատությունը, կեցցե Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը, կեցցեն Ադրբեջանի հպարտ քաղաքացիներն ու նրանց երեխաները, որ ապրելու են ազատ ու ժողովրդավարական Ադրբեջանում...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր