00:00:00

Իսագուլյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է մեկուսացված՝ ցուրտ սենյակում. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

18:59, 30 դեկտեմբեր 2021

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ առանց պարզաբանումներ ներկայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Աննա Ծառուկյանը՝ ահազանգելով, որ Իսագուլյանին պահում են կարանտինային պայմաններում և շատ ցուրտ սենյակում։
«Ոչինչ չեն ասում։ Հարցնում եմ՝ քննիչն է որոշել, ՔԿՀ պետն է որոշել, ո՞վ է որոշել, ինչն է հիմքը՝ ձայն չկա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ իրեն խնդրել են տեղեկությունը ճշտել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, որտեղից ևս պատասխանել են, որ չգիտեն, թե ինչ հիմքով են տեղափոխել։ Ավելին՝ պարզվում է քննիչը նույնպես տեղյակ չէր, որ Իսագուլյանին տեղափոխել են այլ ՔԿՀ։ Փաստաբանը ստիպված դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր մտահոգությունները հայտնելով։ «Յոթ օր այնտեղ են կարանտին պահել, հիմա էլ՝ կրկին կարանտինային կարգավիճակ»,- նշեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դեռևս սպասում է ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր