00:00:00

Ծաղկաձորում վթարի է ենթարկվել հայտնի բարերարի դուստրը

22:29, 30 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ն. Հովնանյանը իր վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան գցել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի ձնակույտին Վթարի հետևանքով Ն. Հովնանյանը մարմնական վնասվածք է ստացել և դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։  Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Հովնանյանը հայտնի գործարար, բարերար, Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր