Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առիթով, շնորհավորական նամակներ է ստանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական նամակներ են հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մոսկվայի և Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին, Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Հուսեյն Արնուսը, Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմին, Կորեայի Հանրապետության վարչապետ Կիմ Բու-Կյումը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղրղզական Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան: