00:00:00

Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր

17:56, 30 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. Ժամը 00։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 45-ամյա Գեղամ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 21-ամյա Ալեքս Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդներից Գեղամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, ու մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու պարեկները: Այնուհետև հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր