00:00:00

Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

16:19, 30 դեկտեմբեր 2021

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Մեկ օրում Արցախում արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  32323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր